Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումը անում է ամեն ինչ, որպեսզի աշնանը կարողանա հետաքրքիր ծրագրով մտնել «երկրորդ փուլ», սեպտեմբեր ամիսը լինելու է նոր ասելիքի, նոր մարդկանց, նոր ծրագրերի շրջան։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։
«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ իր մասնակցությունից էլ է կախված Շարժման հաջողությունը», - նկատել է նա։
Ըստ Դանիելյանի, կա մարդկանց մի խումբ, որի համար առաջնայինը սոցիալական խնդիրներն են, այլ ոչ թե ազգային հարցերը։ «Մինչև շարժումը ես շատ եմ շփվել այդպիսի ոլորտների հետ՝ ձկնաբույծներից մինչև ավտոներկրողներ։ Մենք պետք է այդ մարդկանց էլ ներառենք մեր շարժման մեջ, որպեսզի շարժումը դառնա իրական համահայաստանյան ու համահայկական», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։