|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 8-14-ը Հայաստանում կհյուրընկալի «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի հաղթողներին. հայտնում է հիմնադրամի լրատվական բաժինը:
Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) կողմից կազմակերպված մրցույթի գլխավոր հովանավորն է:
Ըստ այդմ՝ ՀԱՄՀ-ն հնարավորություն է ընձեռել միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներին՝ Ջոնաթան Փաուելին և Նայլահ Հայուարդին, այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը և ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը և հոգևոր արժեքներին, ինչպես նաև ժամանակակից կյանքին:
Փորձի փոխանակման և երկկողմ կապերի հատատման նպատակով այցի շրջանակներում կկազմակերպվի նաև հանդիպում հայաստանյան բլոգերների հետ:
Հայաստանում իրենց տպավորություններն ու բացահայտումները բլոգերները կարտացոլեն իրենց բլոգներում՝ բարձրացնելով Հայաստանի ճանաչելիության մակարդակը միջազգային բլոգոլորտի, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներում: