կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-23 20:30
Տնտեսական

10 միլիոն դրամով կֆինանսավորվեն ստարտափների մրցույթում հաղթած «AR magic» և «Webex technologies»-ը

10 միլիոն դրամով կֆինանսավորվեն ստարտափների մրցույթում հաղթած «AR magic» և «Webex technologies»-ը

Մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ ինովացիոն ստարտափների ֆինանսավոման մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են:

Հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, որոնցից 10-ը ապրիլի 28-ին հրավիրվել են կազմակերպության գրասենյակ՝ հանձնաժողովի անդամներին ներկայացնելու իրենց նախագծերը:  

Գնահատող հանձնաժողովի կազմում են եղել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև հայկական ամենահայտնի ստարտափերի հիմնադիրները: 

Ծրագրի նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին  աջակցելն էր՝ ներդրումների իրականացման միջոցով: 

Մրցույթի արդյունքում ընտրված 5 մասնակից թիմերն անցել են հաջորդ փուլ, որտեղ և ընտրվել են լավագույն 2 առաջարկները:

Մրցույթի հաղթող  «AR magic» և «Webex technologies» թիմերից  յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ կստանա` ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար:

Մասնավոր ընկերությունները հատուկ շնորհակալություն են հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին՝ իրենց նախաձեռնած մրցույթին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայություն