|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Աշխարհի 2014թ. գավաթի խաղարկության ընտրական փուլի` Հայաստան-Դանիա խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ Դանիայի խաղաոճին ծանոթ են, գիտեն նրանց թույլ և ուժեղ կողմերը:
«Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին: Ամեն ինչ արվում է, որպեսզի թիմը լավ վերականգնվի: Թեթև պարապմունքներ են անցկացվում: Հայտնի չէ` Արազ Օզբիլիսը կմասնակցի՞, թե՞ ոչ: Նա առողջական խնդիրներ ունի: Հետազոտության արդյունքները պարզ կլինեն արդեն այսօր: Ինչ վերաբերում է Բերեզովսկուն, ապա նրա վնասվածքը այդքան էլ լուրջ չր: Նրա ապաքինման համար կպահանջվի 20 օր:
Դանիան չի փոխել իր խաղաոճը, սակայն նրանք սկսել են կազմը երիտասարդացնել: Այս խաղին 5-6 նորեկ կմասնակցի: Մենք գիտենք նրանց թույլ և ուժեղ կողմերը, նրանցից ոչ մի անակնկալ չենք սպասում:
Երևանում Հայաստանի հավաքականը թույլ հանդես չի գալիս: Դա ձեր վերլուծությունն է: Այստեղ շատ վատ խաղացել են միայն Մալթայի հետ խաղը: Մի ուրիշ պատասխան էլ ես ունեմ` դրա հետ կապված, բայց ձեզ չեմ ասի, որովհետև մարդիկ կան, որ կարող են ճիշտ չհասկանալ:
Մարտավարության փոփոխություն հաստատ կլինի: Կփորձենք լրացնել Յուրա Մովսիսյանի, Ռոբերտ Արզումանյանի և Ռոման Բերեզովսկու բացը: Շատ բան կախված է Օզբիլիսի մասնակցությունից: Ինչ վերաբերում է հավաքական չհրավիրված ֆուտբոլիստներին` այն խաղացողները, ովքեր այժմ իմ տրամադրության տակ են, լրիվ ինձ բավարարում են, ես երբեք ոչ մի բանի համար չեմ ափսոսում»: