Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
24News-ը գրում է․ «Արդեն երկու օր է, ինչ ողջ Գյումրին, և ոչ միայն, սպասում են Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը: Ի վերջո, նա կտա՞ իր ձայներից քաղաքապետի ամենաշատ ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս դառնա քաղաքապետ, թե, այնուամենայնիվ, չեզոք դիրք կընդունի, և ընտրությունների երկրորդ փուլ կընթանա Վարդան Ղուկասյանի ու իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանի միջև:
24News-ի բազմաթիվ զանգեր Մարտուն Գրիգրորյանն ու իր օգնականը երեկվանից թողնում են անպատասխան: Օրվա ընթացքում մի քանի անգամ այցելել ենք «Մեր քաղաքը» դաշինքի շտաբ, սակայն ոչ ոք չկար:
Կապ հաստատեցինք Գյումրու ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ: Վերջինս նշեց, որ սպասում են Մարտուն Գրիգորյանին:
Մեր հարցին՝ երեկվանից կապ չե՞ն հաստատել Գրիգորյանի հետ, ասաց, որ ոչ: Ոչ էլ միջնորդավորված են կապի դուրս եկել:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում համայնքապետի արտահերթ ընտրություններ էին նշանակված: Առաջադրված 9 ուժերից անցողիկ շեմը հաղթահարեց 5 ուժ մեկ իշխանական և 4 ընդդիմադիր։
Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը ստացել է ձայների 15,5%-ը, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է ձայների 8,08 %-ը, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը, որի առաջին համարը Կարեն Սիմոնյանն է, ստացել է ձայների 6,11%-ը։ Իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է ձայների 36,21%-ը»: