Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը նախօրեին անակնկալ այցելել է Երևանին մերձակա սերժանտների պատրաստման ուսումնական զորամասերից մեկը:
Խմբի անդամները առանձնազրույցներ են ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների հետ: Վերջիններս նշել են, որ զորամասում առկա են խտրականության դեպքեր` կապված ազատ արձակումների տրամադրման, ինչպես նաև վերակարգի նշանակման հետ:
«Զորամասի հրամանատարը, ով բավականին պատշաճ մարդու տպավորություն է թողել, հայտարարել է, թե տեղյակ չէ խտրականության դեպքերի վերաբերյալ` մեղքը գցելով ստորադաս սպաների վրա: «Չենք լռելու»-ն հորդորել է առավել աչալուրջ գտնվել իր ենթակաների հանդեպ` հիշեցնելով, որ, ամեն դեպքում, զորամասում առկա արատավոր երևույթների համար պատասխանատու է հրամանատարը, իսկ թերությունները նրա ուշադրության պակասի հետևանք են»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Այցելության ընթացքում «Չենք լռելու»-ի անդամներին ապշեցրել է Հայաստանի և Արցախի անջատ (առանց ազատագրված տարածքների) քարտեզների պատկերով` զորամասի ամենատեսանելի վայրերից մեկում գտնվող ահռելի ցուցատախտակը: Հրամանատարը խոստացել է շտապ շտկել այդ խայտառակությունը` ավելացնելով ազատագրված տարածքները, որոնք մեր հայրենիքի անբաժան մասն են:
Խմբի հավաստմամբ` իրենց թեժ գծին զորամասերից մեկում ծառայողներից մեկի մայրը ահազանգել է, որ զինվորները մրսում են, քանի որ հրամանատարները թույլ չեն տալիս նրանց ձմեռային հանդերձանք կրել: «Գլխավոր շտաբի պետի հրամանը բացակայում է»,- խմբի անդամներին պատճառաբանել են հրամանատարները: