կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 15:30
Հասարակություն

ՀՀ-ում անցկացվում է միջազգային դասընթաց` ''Գործընկերություն հանուն խաղաղության'' ծրագրի շրջանակներում

ՀՀ-ում անցկացվում է միջազգային դասընթաց` ''Գործընկերություն հանուն խաղաղության'' ծրագրի շրջանակներում
Ս.թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում  է ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի՝ ՆԱՏՕ-ի կողմից 1-ին մակարդակի գնահատում. հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Միջազգային դասընթացին և գնահատմանը մասնակցում է 21 երկրի  64 զինծառայող, որոնցից 13-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 35-ը՝ տարբեր գործընկեր երկրներից: Այս միջոցառումներին, որպես հրահանգիչներ և փորձագետներ, մասնակցում են Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈւ գերագույն հրամանատարության մասնագետները, իսկ որպես  խորհրդատուներ՝ ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակները:

ՕԿՀ գնահատողների դասընթացին, որպես ունկնդիր, մասնակցում է ՀՀ ԶՈւ 6 և արտերկրի 50 զինծառայող: Նրանք դասընթացի ավարտից հետո ստանալու են ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատողի միջազգային հավաստագրեր:

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի՝ ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատման զորավարժությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գործընկեր երկրների ԶՈւ ստորաբաժանումների հետ բրիգադի փոխգործունակության և օպերատիվ համատեղելիության փորձարկմանը: 

Զորավարժության հրամանատարաշտաբային փուլի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ձեռք բերում շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում` սկսած մարտական հրամանի ստացումից, շտաբում դրա մշակումից, ենթակա ստարաբաժանումների միջև խնդիրների բաշխումից մինչև գործողության դադարեցումը:

Զորավարժության դաշտային փուլի ընթացքում մասնակիցները հմտանում են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյուների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման և խուզարկման գործողությունները: