Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին: Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել ժամանակակից հայ գրականության եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն» ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները:
Լեւոն Անանյանի շնորհիվ Հայաստանի գրողների միության գործունեությունը բարձրացավ նոր մակարդակի, ավելի սերտ դարձան հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս ապրող ու ստեղծագործող հայ գրողների կապերը: Մինչեւ կյանքի վերջն էլ Լեւոն Անանյանն ակտիվ գրական-հասարակական գործունեություն էր ծավալում եւ մեր հիշողության մեջ կմնա որպես երկրի ու հասարակության հոգսերով ապրող սկզբունքային մտավորական:
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:
Հիշեցնենք, որ ՀԳՄ նախագահին վերջին հրաժեշտը կլինի սեպտեմբերի 5-ին` ժամը 12-14-ը, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: