|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ահավոր տգեղ է (մեղմ ասած) երբ մարդը բանակում չի ծառայել, վառոդի հոտ չի զգացել, բայց առիթը չի կորցնում և հատկապես խաղաղ պայմաններում զինվորական հագուստով նկարվում է և սոցցանցերում տարածում: Չգիտես ինչո՞ւ, որոշ մարդկանց մոտ ընդունված է, երբ Արցախ կամ սահմանամերձ գյուղ են գնում, անպայման դաշտային զինվորական համազգեստ պետք է հագնեն և «պատկեր մը քաշվեն»:
Դե մտածում են ` պատմության համար է, չիմացողները կմտածեն` մեր Ռեմբոն է: Տղերք, մարդ եղեք, գոնե այդ համազգեստի պատվի հետ մի խաղացեք, թե չէ ստիպված հավաքելու եմ ձեր նկարները, պահեմ և հենց , Աստված մի արասցե, կռիվ լինի ու դուք «մկան ծակում» թաքնվեք, այնժամ, իրար հետ լուրջ խոսելու թեմա կունենանք: Թե Արցախ և թե սահմանամերձ գյուղեր ուղղակի այցելեք քաղաքացիական հագուստով, ինչպես այնտեղ շրջում են, ապրում են հասարակ քաղաքացիները: Գոնե այս դեպքում փորձեք մնալ հավասարի կարգավիճակում, թե չէ Շվեյկն էլ էր զինվոր, այն էլ` քաջարի...