կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-26 12:30
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստը քաջարի մարդու տեսակ էր, որը մեծացել էր հայրենատեր կուսակիցների մեջ. Սրապիոնյան

Հակոբ Ռոստոմյանը  քաջարի մարդու տեսակ էր, որը մեծացել էր հայրենասյուն ընտանիքում, հայրենատեր կուսակիցների մեջ եւ չէր կարող ուրիշ կերպ լինել: Նա փառքի ճամփեն բռնեց 2020 թ. հոկտեմբերի 6-ին, գնաց` թողնելով սերունդ. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը  ՀՅԴ մարտիկ, 2020 թ. Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին  նվիրված «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը տեղի ունեցավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում:

«ՌՈՍՏ»-ը ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 30-րդ ֆիլմն է:

Խոսելով ֆիլմի մասին՝ Սրապիոնյանն ասաց, որ Թադեւոսյանի ստեղծածը տարեգրություն է մեր հերոսացումների, ուղղված այն պատմական կեղծարարների դեմ, որոնք վաղը կեղծելու են եւ այսօր էլ կեղծում են մեր պատմությունը:  Գրականագետը շեշտեց՝ այսօր հնարավոր բոլոր ձեւերով մեր ուղեղից եւ ներսից քերում են հայի հերոսականության գաղափարը:

«Իմ հպարտությունն եմ հայտնում, որ Ռոստոմյան զինվորը ՀՅԴ անդամ էր: Դաշնակցությունը հիրավի միայն նվիրյալներ է դաստիարակում: Ինքս դաշնակցական չեմ եւ այդ մասին մի քանի անգամ շեշտել եմ, բայց դա հպարտանալու բան չէ: Դաշնակցական լինելու համար պիտի քո ներսի նվիրումը մի քիչ ավելի շատ լինի:  Պատահական չէ նաեւ այն, որ այս կուսակցությունից զինվորագրված զինվորները ամենաշատը  կորուստ տվեցին»,-ընդգծեց Սրապիոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լ.Ս.

Տե՛ս նաեւ

ՈւՂԻՂ. Տեղի է ունենում ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ ՀԱԿՈԲ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նվիրված «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է պատերազմի բոլոր հերոսներին փառաբանենք. «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուզմունքս շատ մեծ է, վերապրել եմ նույն զգացումները. զոհված հերոսի հայրը՝ որդուն նվիրված ֆիլմի մասին