Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պաշտոնական Թեհրանի վերջերս արված հայտարարությունը «կարմիր գծի» մասին, որը չպետք խախտվի ԱՄՆ-ի կողմից Սիրիայում, վկայում է այն մասին, որ Իրանի և Արևմուտքի միջև վաղուց եղել են երկկողմանի նախապայմաններ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանա,կ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ նրա` Սիրիայում իրավիճակը լրջորեն սրված է, սակայն կան մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք նվազեցնում են ԱՄՆ-ի զորքերի` Սիրիայի վրա հարձակման հավանականությունը, և այդ հանգամանքներից ամենամեծն էլ Իրանի` ՆԱՏՕ-ական զորքերի նկատմամբ ռազմաաշխարհագրական անհամեմատ բարենպաստ դիրքում գտնվելն է:
«ԱՄՆ-ի զորքերը կարող են հարվածել միայն Միջերկրական ծովից, օդային ճանապարհով, որն ամենևին էլ արդյունավետ տարբերկան չէ ռազմական գործողությունները հաջողությամբ պսակելու համար»,- նշեց քաղաքագետը:
Ըստ նրա տեղեկությունների` Իրանը Իսլամական հեղափոխության պահապանների բանակից 4000-անոց ջոկատ է ուղղարկել Սիրիա, ինչը, ասաց քաղաքագետը, ռազմական լրացուցիչ հզոր ուժ է ՆԱՏՕ-ի դեմ:Նա ավելացրեց նաեւ, որ պատերազմի բռնկման դեպքու,մ սիրիական իշխանությունները մեծ աջակցություն կստանան քրդական ջոկատների կողմից, որոնք, հայկական ջոկտների հետ համագործակցությամբ, ապստամբ զորքերից մաքրել են Սիրիայի հյուսիսը և թրծվել են դաժան մարտերում:
Սերգեյ Շաքարյանցը խոսեց նաև Ռուսաստանի միջամտության հավանականության մասին, որը, ըստ նրա, բավականին մեծ է:
«Սիրիայում հնարավոր պատերազմական գործողությունների ընթացքում նույնիսկ մեկ ռուս զինվորի կորուստի, դիտավորյալ կամ միտումնավոր ռուսական ռազմաբազային ինչ-որ կերպ վնասելու հանգամանքը Ռուսասատանի ռազմական միջամտության անմիջական պատճառ կդառնա»,-ասաց քաղաքագետը և հավելեց, որ ինքը կարծում է`ՆԱՏՕ-ի զորքերում չկան խելագար և արկածախնդիր զինվորկաններ, ովքեր, Սիրիայում` հաջողության նվազ հնարավորություններ ունենալով, կհրահրեն 3-րդ համաշխարհային պատերազմ: