Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստիացնում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկված էբոլայի համաճարակը դեռևս համաշխարհային արտակարգ իրավիճակի չի հանգեցնի. հաղորդում է BBC-ն:
Սա էբոլա վարակիչ հիվանդության երկրորդ համաճարակն է, արդենվ վարակվել է ավելի քան 1206 մարդ, մահացել` 764-ը: Հիվանդությամբ վարակվելու դեպքում սկզբնական շրջանում չկա որևէ ահազանգող նախանշան:
Պրոֆեսոր Ռոբերտ Ստեֆենը, որը ԱՀԿ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահն է, ասել է, որ այս պահին հիվանդությանն արտակարգ իրավիճակի կարգավիճակ տալը որևէ նշանակություն չի ունենա: Նա, այնուամենայնիվ, ընդգծել է, որ դա չի նշանակում, թե պետք է նստել ու ոչինչ չանել: «Այժմ մեզ ֆինանսավորում են հիվանդության վիրուսը համաշխարհային մակարդակով կանխելու համար»,- ասել է Ստեֆենը` հավելելով, որ ստացել են անհրաժեշտ գումարի միայն կեսը:
Հիշեցնենք, որ հիվանդության համաճարակը բռնկվել էր 2018 թվականի օգոստոսից և դեռևս պահպանվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երկու շրջաններում`Հարավային Կիվուում և Իթուրիում: Այս պահին հիվանդության տարածումը հարևան երկրներում լուրջ վտանգ է, մինչդեռ ամբողջ աշխարհում վիրուսի տարածումը քիչ հավանական է: