Երևանի «Բանանց» ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոր թիմում իր անելիքների և հետագա ծրագրերի մասին:
«Բարդ աշխատանք է սպասվում, քանի որ անցած մրցաշրջանը թիմը այդքան էլ լավ չի անցկացրել: Թիմը համալրել են մոտ 9 ֆուտբոլիստներ.դա գրեթե մի ամբողջ թիմ է: Գլխավոր մարզչի առաջարկն ընդունելիս ես գիտակցում էի, որ դժվար է լինելու, սակայն ես դժվարություններից չեմ վախենում: Աշխատանքային ոճս նույնն է մնալու ինչ «Միկա»-ում էր: Իմ առաջադրանքն է «Բանանց»-ին բարձրացնել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներ:
Շուրջ երեք շաբաթ է` աշխատում եմ թիմի հետ և լուրջ առաջընթաց եմ նկատում»,- ասաց նա:
Խոսելով երեկվա` Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Շիրակ»-«Բանանց» խաղի մասին, որտեղ Երևանյան ակումբը պարտվեց Հայաստանի առաջնության 2012թ-ի չեմպիոնին սլովակ մարզիչն ասաց. «Իմ թիմը առաջին խաղակեսում շատ լավ խաղաց, սակայն հաղթել չկարողացանք: Մրցավարության մասին չէի ցանկանա խոսել, ինչ եղել` եղել է, պետք է առաջ նայել»: