|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Լիոնի դեմ կայնալիք հանդիպման մասին, տեղեկացնում է իսպանական Marca-ն:
«Մենք ցանկանում ենք անպայման հաղթել և գործնականում լուծել մեր առջև դրված խնդիրը։ Ինչ վերաբերում է Օլիմպիկի «Լիոնին», ապա նրանք լուրջ մոտիվացիա ունեն։ Թիմն ագրեսիվ է տրամադրված։ Դա նորմալ է, քանի որ ֆրանսիացիներն այժմ 4 միավոր ունեն և խմբից դուրս գալու իրական հնարավորություն։ Այնպես որ մեզ բարդ դիմակայություն է սպասվում», - ասել է Մոուրինիոն։
Պոտուգալացի մասնագետն անդրադարցել է նաև իր թիմին:
«Թիմն ավելի ուժեղ է, քան անցած տարի: Ընտրության հնարավորությունն ավելի է մեծացել և դժվար է հիմնական կազմում տեղ պահպանելը: Եթե նախորդ տարի մենք անցկացնեինք առանց Կարվալիոյի, Արբելոայի և Մարսելոյի, ապա մեծ խնդիրներ կունենայինք, իսկ այս տարի` ոչ: Անցած մրցաշրջանում իր դիրքում միայն Օզիլն էր խաղում, իսկ հիմա նրան ավելացել են Կական և Կոենտրաոն»,- եզրափակել է Մոուրինիոն: