|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ըստ shamshyan.com -ի` վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորները` Շուշի քաղաքի բնակիչ, 54-ամյա Գոհար Մկրտչյանը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռուզաննա Մկրտչյանը եւ 6-ամյա Արթուր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Ավելի ուշ երեխային` Արթուր Մկրտչյանին, տեղափոխել են Երևան, որտեղ ժամը 20:50-ի սահմաններում նա մահացել է:
Վարորդն ու վիրավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ազգականներն են: