|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մայիսի 1-ին` ժամը 13.39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնւմ է «Արտակարգ ալիքը», դեռևս չպարզված հանգամանքներում միմյանց բախվել են «Մերսեդես C-280» մակնիշի 24 ՏԼ 570 պետհամարանիշով և ՎԱԶ-2107 մակնիշի 2486 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-ի վարորդ, 1955թ. ծնված Սարգիս Գրիգորյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորը` 1986թ. ծնված Գոհար Կարապետյանը, ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ու շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: