Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ:
«Երկու երկրների նախագահները հանդիպման ընթացքում քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ «հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին»: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:
Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշված է նաև, որ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին: