|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպում է անցկացրել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Իրանի ԱԳ նախարարը Միրզոյանին դիմավորել է երկրի արտաքին գերատեսչության շենքում։
Ողջույնի արարողությունից հետո կողմերը սկսել են երկկողմ բանակցությունները, որտեղ քննարկվել են համագործակցության զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր։
Ըստ գործակալության՝ հանդիպումից հետո Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսին։