Կաննի «Քարլթոն Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում երեկ գողացված ադամանդների գինը գիշերվա ընթացքում աճել է` հասնելով 136 միլիոն ԱՄՆ դոլարի: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ հյուրանոցից, որտեղ ցուցադրվում են իսրայելցի հայտնի ոսկերիչ Լեւի Լեւինի աշխատանքները, գողացել էին 53 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ադամանդներ. տեղեկացնում է ABC news-ը: