կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-26 14:23
Առանց Կատեգորիա

Հա­սու­նա­ցող Տա­րոն

Հա­սու­նա­ցող Տա­րոն

Որ իշ­խա­նու­թյուն­ն` ի դեմս Տա­րոն Մար­գա­րյա­նի, ի վեր­ջո ­տե­ղի է տա­լու, պարզ էր դեռ երեկ առա­վո­տից, երբ 50 դրամ թան­կաց­ման դեմ բո­ղո­քող երի­տա­սար­դա­կան շարժ­մանն աջակ­ցե­լու անհ­նա­րի­նու­թյան հա­մար իրենց­ խիստ «ափ­սո­սանքն» էին ար­տա­հայ­տում ՀՀԿ-ական մե­ծա­մեծ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես` ար­դա­րա­դա­տու­թյան, կրթու­թյան և գի­տու­թյան նա­խա­րար­նե­րը. վեր­ջին­ներս, պարզ­վում է, անձ­նա­կան օգ­տա­գործ­ման ավ­տո­մե­քե­նա­ներ չու­նեն, թե չէ կմի­ա­նա­յին ու­ղե­վար­ձի բարձրաց­ման դեմ ծա­վալ­վող շարժ­ման շրջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­վող ակ­ցի­ա­յին: Եվ, ընդ­հան­րա­պես, ՀՀԿ-ական ամ­բողջ վեր­նա­խա­վի` շարժ­ման հան­դեպ շո­ղո­քորթ վե­րա­բեր­մունքն էր ուղ­ղա­կի մատ­նա­ցու­ցում, որ պե­տա-օլի­գար­խիկ հա­մա­կար­գը տե­ղի է տա­լու: Բա­ցի մի քա­նի ծե­րա­ցող կարծ­րա­միտ­նե­րից, ՀՀԿ երի­տա­սարդ հատ­վածն արագ ըմբռ­նել էր ոչ թե տխմա­րի պես­ դեմ ­կանգ­նե­լու, այլ երի­տա­սարդ­նե­րի հետ «թև­ան­ցուկ» գնա­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:

 

Դա հաս­կա­ցել էր նաև կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը, ով­ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում չվա­րա­նեց երի­տա­սար­դա­կան շար­ժու­մը բնո­րո­շե­լ իբ­րև «ու­ժեղ» քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան գո­յու­թյան վկա­յու­թյուն: Հե­տև­ա­բար` բնա­կան էր, որ ­նույն բան­ն ի­ր ու­ղեր­ձում ­պի­տի կրկ­ներ քա­ղա­քա­պետ Տա­րոն Մար­գա­րյա­նը, ով, պարզ­վեց, նույն­պես հի­ա­ցած է մի քա­նի օր իր ­քուն­ն ու­ հան­գիս­տը խան­գա­րած երի­տա­սարդ­նե­րի մի­աս­նա­կա­նու­թյամբ ու ն­պա­տա­կաս­լա­ցու­թյամբ: Սա­կայն այլ բան է, տուրք տա­լով իրա­վի­ճա­կին, շո­ղո­քոր­թել երի­տա­սար­դու­թյա­նը, բո­լո­րո­վին այլ բան` փոր­ձե­լ օգտ­վել ­նո­րո­վի մտա­ծե­լու նրանց կա­րո­ղու­թյու­նից, նրանց ան­կա­շա­ռու­թյու­նից, ազն­վու­թյու­նից ու ե­ռան­դից: Սրանք որակ­ներ են, որոնք հաս­տատ պա­կա­սում են Տա­րո­նի­ն իր ­քա­ղա­քա­պե­տա­րա­նում, որակ­ներ, որոնց բա­ցա­կա­յու­թյունն էր ­նաև պատ­ճա­ռը­ քա­ղա­քա­պե­տի ­հապ­ճեպ որոշ­ման, վեր­ջա­պես սրանք որակ­ներ են, որոնց կ­րող­նե­րը ­ոչ թե պետք է մնան փո­ղոց­նե­րում,այլ հայտն­վեն կա­ռա­վար­չա­կան լծակ­նե­րի մոտ, իշ­խա­նու­թյան օղակ­նե­րում, քա­ղա­քա­պե­տա­րա­նում:

 

Տա­րոն Մար­գա­րյա­նը, ինչ­պես ասում են, լի­քը բա­ներ ու­նի­ սո­վո­րե­լո­ւ ոչ մի­այն շար­ժու­մից` ընդ­հան­րա­պես, այ­լև այդ շար­ժու­մը ­ծա­վա­լած երի­տա­սարդ­նե­րից, և նրա սո­վո­րե­լի­քը հաս­տատ ի շահ ապա­գա Երև­ա­նի է, ի շահ վաղ­վա ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վար­ման: Ավե­լի որո­շա­կի ասած` եթե այս օրե­րի­ ամ­բողջ թո­հու­բո­հից Տա­րոն Մար­գա­րյա­նի գլխում, օրի­նակ, քա­ղա­քա­պե­տա­րա­նի տրանս­պոր­տի վար­չու­թյան պետ­ Հեն­րիկ Նա­վա­սար­դյա­նից և նրա նման­նե­րից շու­տա­փույթ ազատ­վե­լու և նրա/նց/ փո­խա­րեն հա­րյու­րա­վոր երի­տա­սարդ­նե­րից ար­ժա­նի­նե­րին նշա­նա­կե­լու մա­սին միտ­ք ու մտա­ծում ­չի հա­սու­նա­նում, ու­րեմն շար­ժու­մից նա անհ­րա­ժեշտ դա­սեր չի քա­ղել, և այս իրա­վի­ճա­կը են­թա­կա է կրկնու­թյան: Բայց, ինչ­պես հայտ­նի ասույթն է հա­վաս­տում, երկ­րորդ ան­գամ` ար­դեն որ­պես ­ֆարս:

 

Լև­ոն ՍԱՐԳՍՅԱՆ