Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թեեւ երեկվա ուղերձով չեղյալ համարեց տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սահմանելու մասին իր որոշումը, այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարանի առջեւ շարունակվում են բողոքի ցույցերը:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ, նրանք նախ ընթերցել են իրենց պահանջները՝ ուղղված քաղաքապետին, իսկ այժմ ցանկանում են այդ պահանջները փաստաթղթի տեսքով ներկայացնել քաղաքապետին, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս մոտենալ քաղաքապետարանի գլխավոր մուտքին՝ առաջարկելով նամակը հանձնել համապատասխան բաժնում:
Ցուցարարները նստացույց են անում եւ Տարոն Մարգարյանից պահանջում նախ` աշխատանքից ազատել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, ապա` հրաժարական տալ: