Երեկ գիշեր դքսուհի Քեյթի հայրական տանը, որտեղ այժմ գտնվում է, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Տան անդամները փրկարարներ էին կանչել: Սակայն ոգեւորությունը երկար չտեւեց: Փրկարարները հասնելուն պես հասկացան, որ իրենց կանչել են ոչ թե Քեյթին հիվանդանոց տեղափոխելու, այլ նրա շնիկին փրկելու համար: Քեյթի շունը, ում անունը Լուպո է, գլուխը մտցրել էր դարպասների մեջ եւ չէր կարողանում հանել. տեղեկացնում է Daily Mail-ը: