Մեծ Բրիտանիայի դքսուհի Քեյթը, ըստ աղբյուրների, պատրաստվում է հիպնոս կիրառել` ծննդաբերության ցավերը մեղմելու համար: Ըստ մասնագետների` այդ միջոցը հնարավորություն է տալիս կանանց կենտրոնանալ եւ ավելի ճիշտ ղեկավարել սեփական ուժերը: Քեյթը կծննդաբերի Սուրբ Մարիայի հիվանդանոցում, նույն տեղում, որտեղ արքայազն Ուիլիամն է ծնվել. տեղեկացնում է Daily Mail-ը: