|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Արաբական թերակղզում Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցը հուլիսի 17-ին հաստատել է իր ղեկավարներից մեկի` Սայիդ ալ Շեհրիի մահվան վերաբերյալ տեղեկությունը. հայտնում է France-Presse-ը:
Խմբավորման ներկայացուցիչների խոսքերով` նա սպանվել է Եմենում ամերիկյան անօդաչու սարքի հարվածի հետևանքով: Ավելի վաղ բազմիցս հաղորդվել էր նրա սպանության մասին, սակայն առաջին անգամ տեղեկությունը հաստատվեց «Ալ Քաիդա»-ի կողմից: