Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իշխանական վերնախավում վաղուց սիրելի սովորություն է՝ անդադրում խոսել մարդու իրավունքներից, ժողովրդավարական արժեքներից, խոսել նաև բաց ու հրապարակային գործունեության իշխանական նվաճումներից, կառավարման թափանցիկությունից: Վերջերս նույնիսկ պարզվեց՝ թափանցիկ գործունեության առումով աշխարհի երկրների կառավարությունների շարքում Հայաստանն առաջատարների հնգյակում է: Ու մինչ այսպես «թափանցիկ» ու «հրապարակային» ժողովրդավարանում ենք, միևնույն ժամանակ, շարունակում ենք անտեղյակ ու անիրազեկ մնալ այնպիսի կարևորագույն խնդրից, ինչպիսին մեր երկրի ապագան է, ավելի ստույգ՝ մեր երկրի ապագայի կողմնորոշումը:
Հայկական մամուլն իրեն կոտորում է՝ պարզելու համար, թե ի՛նչ կա մեր «թափանցիկ» իշխանությունների մտքում՝ գնում ենք Եվրոպա՞, թե՞, այնուամենայնիվ, մեր ապահով ապագան Ասիայում է կամ հյուսիսում: Մամուլը տոչորվում է անորոշությունից, հայ քաղաքական-վերլուծական միտքը ստիպված գուշակությունների ճամփան է բռնել, սակայն, միևնույն է՝ ոչինչ պարզ չէ: Մեր թափանցիկամետ ու թափանցիկահեն իշխանությունները գերադասում են հանրությանը պահել անորոշության ու անտեղյակության խավարում (այդպես գուցե ավելի հե՞շտ է ազատվել նույն հանրության ակտիվ հատվածից, որ գլուխն առած փախչում է այս երկրից նաև այդ պատճառով):
Իրավիճակի ամբողջ զավեշտն ու, միաժամանակ, ողբերգությունն այն է, որ թափանցիկության գլխավոր «շահառուն»՝ հանրությունը, երկրի ներսում խարխափում է անորոշության մեջ, իսկ իշխանությունների մտադրությունների վերաբերյալ կցկտուր լուրեր ու տեղեկություններ քաղում է միայն հեռավոր եվրոպաներից: Չգիտես` ինչու, երկրի նախագահը Վարշավա կամ Քիշնև պիտի գնա, համաժողովներում ելույթ ունենա, որ մենք մի կերպ իմանանք, թե խնդրո առարկա հարցի շուրջ նրա մտքին ինչ կա: Երևանյան կամ հայաստանյան լսարանը իշխանություններին «լայեղ» չէ: Բայց հանրությունն ինչո՞ւ օտարի համար ասված ինչ-որ կցկտուր խոսքերից պիտի փորձի գոնե մոտավոր պատկերացում կազմել իր երկրի ճակատագրական զարգացումների վերաբերյալ: Ինչո՞ւ է այդ խնդրի լուծումը, որի որոշողն, ի դեպ, ժողովուրդն ինքն էր լինելու, հասու միայն երկրի նախագահին կամ նրա արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչություններին ու մեկ էլ՝ կուսակցական (Հանրապետական) մի նեղ խմբի, որոնց հայրենասիրությունն ու նվիրվածությունը երկրին կասկածելի է հենց միայն այն պատճառով, որ գործում են ահա այսքան ծածուկ, այսքան «գաղտնիքահեն»: Այնքա՛ն «գաղտնիքահեն», որ ակամա սկսում ես մտածել դավադրության մասին:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։