Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Yerkir.am-ի թղթակիցը Արմավիրի մարզի ծիրանի այգիներում հանդիպել է բազմաթիվ գյուղացիների, ովքեր հուսահատ վիճակում են. բերքի ծանրությունից ծառերը ճյուղաթափ են լինում, իսկ բերքը` տոննաներով, փտում է ծառերի տակ:
Մինչդեռ վերջերս գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե ծիրանի մթերման հետ կապված խնդիրները լուծված են. «Ծիրանի մթերման գործընթացը մեկուկես ամիս դեռ կշարունակվի: Հուսով ենք, որ անցած տարվա տվյալները կգերազանցենք»,- վստահեցրեց նա:
Գյուղնախարարը մեկ անգամ չէ, որ խոստացել է՝ այս տարի խնդիր չի լինելու, գյուղացու` ոչ մի կիլոգրամ բերք չի մնալու ծառի տակ: Իսկ թե ինչպես են լուծվել մթերման խնդիրները, դիտեք տեսանյութում:
Հունիսի 24-ին Արմավիրի մարզի որոշ գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ դժգոհելով, որ ծիրան մթերող ընկերությունները արհեստականորեն իջեցրել են գինը՝ հասցնելով 150-200 դրամի՝ խոստացված 400-500 դրամի փոխարեն: Նրանք պահանջում էին հանդիպում գյուղնախարարի հետ: Նախարարի փոխարեն եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ու հայտարարեց. «Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»:
Yerkir.am-ի տեսախցիկը նկարել է գյուղացիների, ովքեր պատրաստվում են հենց այդպես էլ վարվել: