|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը հաշված օրեր են մնացել:
Yerkir.am-ի հետ զրույցում երգահան Մարինա Ալեսը նշեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը տոն է ոչ միայն մշակութային ոլորտի, այլ նաև` Երևանի համար: Կինոփառատոնը, Ալեսի հավաստմամբ, նաև դաստիարակչական դեր ունի:
« «Ոսկե ծիրանը» փոխում է քաղաքի մթնոլորտը, այն մեծ դեր է խաղում մարդու կյանքում, տրամադրություն փոխում, ֆիլմ դիտելու, մշակույթին սրտացավորեն մոտենալու ավանդույթ ձևավորում: Մենք ունենք այդ մթնոլորտի կորուստը, իսկ «Ոսկե ծիրանը» մեզ վերադարձնում է այն մթնոլորտը, որը կար նախկինում»,-ասաց Ալեսը:
Նա նշեց նաև, որ այս օրերին Հայաստան են գալիս բազմաթիվ անվանի կինոգործիչներ, որոնցից երիտասարդ սերունդը սովորելու շատ բան ունի. «Հյուրերը գալիս են ` կիսում մեզ հետ իրենց նորությունները, այսինքն` մենք միջազգային կինոասպարեզում տեղի ունեցող անցուդարձի հետ էլ ենք առնչվում»: