Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն երրորդ տարին է, ինչ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ներկայացվում է «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը: Այս տարի ծրագիրը կանցկացվի Գյումրիում` «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ղեկավար Անահիտ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրում ընդգրկված է 16 ֆիլմ, որոնցից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային, 6-ը` կարճամետրաժ:
«Այս տարի առաջին անգամ ծրագրում ընդգրկվել են նաեւ երկու հայկական ֆիլմեր. Մենք` որպես տանտերեր, հայկական ֆիլմերը բաց էինք թողնում, բայց քանի որ ծրագիրը ցուցադրվելու է Գյումրիում, որոշեցինք, որ հայկական ֆիլմերն էլ պետք է ներկայացնենք գյումրեցիների համար: Ծրագրի մեկնարկը կտրվի հուլիսի 9-ին` Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում»,- ասաց Ղազարյանը:
Ըստ նրա` ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ուկրաինական, ռուսական, բելառուսական, ղազախական ֆիլմեր:
Ղազարյանի տեղեկացմամբ` կցուցադրվի նաեւ «Միմինո» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ֆիլմի` էկրան բարձրանալու 35-րդ տարին, ինչի առթիվ Հայաստան կժամանի ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանիելիայի կինը` Գալինա Դանիելիան: Նա նշեց նաեւ, որ ծրագրի շրջանակներում Գյումրի կայցելեն մի շարք օտարերկրացի կինոռեժիսորներ եւ դերասաններ: