կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 17:00
Աշխարհ

Պակիստանում ոչնչացվել է Բուդդայի հնագույն հազվագյուտ արձանը

Պակիստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չորս անձի Բուդդայի՝ 3-րդ դարում ստեղծված արձանը ոչնչացնելու պատճառով. այս մասին հայտնում է The Independent-ը։

Նշվում է՝ հնագույն իրը հայտնաբերվել էր շինարարական աշխատանքների ժամանակ բուդդայական Թաղթի-Բախի վանքի մերձակայքում. այն աշխարհում հայտնի է որպես բուդդայական քաղաքակրթության ծննդավայր։

Ըստ ոստիկանության՝ վանդալիզմի ակտ են կատարել չորս աշխատակիցները, ինչպես նաև տեղի կրոնական առաջնորդը։ 

Վանդալները բերման են ենթարկվել, քանի որ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում տեսանելի էր, թե ինչպես են վանդալները կոտրում արձանը մուրճերով։

Rare Buddha statue vandalised in Pakistan nearly 1,700-year-old ...