|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Փետրվարի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը գողացել են Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը:
Փետրվարի 10-ին ոստիկանության Դիլիջանի և Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1986 թ. ծնված Ասատուր Ծ.-ն, ովքեր փետրվարի 7-ին` ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական հատվածից գողացել են մարմարե արձանը և Գևորգ Գ.-ի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ: Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: