Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոռեժիսոր Մառլեն Էդոյանի «Հողի կանչը» վավերագրական ֆիլմն առաջադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:
Լրագրողների հետ զրույցում Էդոյանը նշեց, որ սա իր առաջին ֆիլմն է, եւ այն հասցրել է Ֆրանսիայում մեծ հաջողությունների հասնել: Ռեժիսորի ներկայացմամբ` ֆիլմը հայ գյուղացու կյանքի մասին է, ներկայացնում է նրա առօրյան:
«Չլսված ձայներ են սրանք, քանի որ գյուղացիների հոգսը մնում է գյուղի տարածքում: Ուզում էի ֆիլմը նկարահանել իբրեւ ճանապարհային պատմություն, ինչի համար էլ այցելեցի ոչ միայն Հայաստանի մի շարք գյուղեր, այլ նաեւ Արցախ եւ Ջավախք մեկնեցի: Յուրաքանչյուր գյուղացի իր պատմությունն ունի, ոմանք հույսով լցված են, ուրիշները` անհույս, բայց բոլորն էլ սիրում են հողի հետ աշխատելը»,- ասում է Էդոյանը եւ հավելում, որ ֆիլմի գլխավոր թեման նաեւ արտագաղթն է, քանի որ վերջին շրջանում սկսել են դատարկվել հայկական գյուղերը:
Ֆիլմը կոչ է անում մնալ եւ ապրել Հայաստանում:
yerkir.am-ի դիտարկմանը, թե ռեժիսորը կոչ է անում չլքել երկիրը, իսկ սփյուռքահայերին` վերադառնալ հայրենիք, սակայն ինքը բնակվում է արտերկրում եւ արդյո՞ք պատրաստ է վերադառնալ հայրենիք, Էդոյանը պատասխանեց` այո, պատրաստ է գալ եւ բնակվել Հայաստանում. «Հատկապես` Ջավախքում, քանի որ Ջավախքը շատ սիրեցի, եւ նույնիսկ մտադիր եմ գալ Ջավախք եւ սկզբի համար մի քանի ամիս այնտեղ ապրել: Մի շատ կարեւոր բան էլ պարզեցի, եթե ուզում ես հայ ժողովրդին հասկանալ, պետք է գյուղացիների հետ խոսես»:
Ի դեպ, ֆիլմը անգլերենից բառացի թարգմանությամբ հնչում է «Արմենի կերպարը», որը, ըստ ռեժիսորի, նշանակում է` հայերի կերպարը, քանի որ, Արմեն ասելով, ինքը նկատի ունի Armenians /հայեր/: