Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Հիմնական զեկուցող` պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ նշեց, որ վարկային համաձայնագրի վերաբերյալ իր դիրքորոշումը կախված է մեկ պարզաբանումից, որն էլ կապված է օրեր առաջ ՀՀ նախագահի արած հայտարարության հետ: Նիկոլ Փաշինյանը մեջբերեց այդ հայտարարությունից մի հատված, որում ասվում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի ավելացված բեռն ընկնելու է կառավարության վրա, որ սոցիալական միջոցներին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության համար նախատեսված միջոցներից:
«Այս վարկային համաձայնագիրը վերաբերում է հենց անվտանգության ամրապնդման ոլորտին, ուրեմն ի՞նչ միջոցների մասին է խոսում Սերժ Սարգսյանը, ի՞նչ միջոցներ են, որենք մենք պետք է ուղղենք Հայաստանի էներգետիկ ցանցերի ֆինանսական առողջացմանը: Եվ եթե այդ միջոցները վերցնում ենք, ուրեմն անվտանգության ամրապնդման այլ միջոցներից հրաժարվելո՞ւ ենք»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ բացառվում է, որ այդ համաձայնագրի գումարներից ուղղվի էներգետիկ հարցերի կարգավորմանը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ եթե Սերժ Սարգսյանի կողմից ասվել է այն, ինչի մասին ինքը նշեց, ուրեմն, որպես ԱԺ պատգամավոր, ինքը պարտավոր է իմանալ, թե ինչ ազդեցություն է ունենալու այն մեր պետական անվտանգության վրա, եթե պետական անվտանգության ամրապնդման միջոցներից է ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցմանը, և ստացվում է, որ դրա համար Հայաստանը վարկային միջոցներ է վերցնում: «Ով կարող է մեկնաբանել, թող մեկնաբանի, իմ վերաբերմունքը կախված է դրանից»,- ասաց նա: