Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզի Ռյա Թազա քրդական գյուղի մոտակայքում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած վթարը խլեց 3 մարդու կյանք, իսկ 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:
Ցավոք, այս վթարը գյուղի ճանապարհին տեղի ունեցած վթարներից միակը չէ: Ռյա Թազայում, հատկապես` վերջին տարիներին, ավտովթարի զոհ են դարձել տասնյակ բնակիչներ, հիմնականում` երեխաներ: Գյուղի մյուս ծայրամասում գտնվող դպրոց հասնելու համար երեխաները ստիպված ամեն օր կտրում-անցնում են գյուղի միջով անցնող Երևան-Սպիտակ մայրուղին: Այստեղ թույլատրելի արագությունը 50-60 կմ/ժ. է, սակայն մեքենաները շատ հաճախ սլանում են 100-120 կմ/ժ. արագությամբ, ինչն էլ վթարների պատճառ է դառնում: Գյուղացիները բազմիցս ահազանգել են ճանապարհին թմբիկներ կառուցելու անհրաժեշտության մասին, սակայն անգամ վերջին խոշոր վթարից հետո պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկել:
Սակայն սա միակ խնդիրը չէ, որ մտահոգում է գյուղացիներին: Բազմաթիվ չլուծված խնդիրների թվում են գյուղամիջյան ճանապարհների, խմելու, ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը և այլն:
Գյուղն ունի 115 տնտեսություն: Ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են: Վերջին տարիներին միակ բանը, որ կառուցվել է գյուղում, երկհարկանի դպրոցն է ( մոտ 12 տարի առաջ է կառուցվել): Գյուղի անմխիթար վիճակի և բազմաթիվ խնդիրների մասին է խոսում նաև գյուղի` դարն ապրած, կրպակ հիշեցնող համայնքապետարանը: Այն իր ողջ «հմայքով» ներկայացված է տեսանյութում: