Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը հրավիրելով Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակին, կարևորելով քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների խնդիրը:
«Դատապարտում ենք թուրքական կառավարության ցեղասպան քաղաքականությունը»,- շեշտում են ակցիայի մասնակիցները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:
Թուրքիայի պնդմամբ՝ շրջանում իշխում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք, երկրի կարծիքով, ահաբեկչական են, և իրենք ռազմական գործողությունների միջոցով նպատակ են հետապնդում մաքրել տարածքը ահաբեկիչներից:
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս նշել է, որ իրենք 30 կմ սահմանից խորանալու մտադրություն ունեն, քանի որ ցանկանում են ստեղծել բուֆերային գոտի, ինչպես նաև՝ այնտեղ 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնել: