|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ` երկար սպասված նիստը: ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի առջեւ հավաքվել են մի խումբ խաբված բնակիչներ: Նրանք սպառնում են զավթել ՀՀԿ-ի շենքը: Մարդիկ սպասում են նախագահի եւ վարչապետի հետ հանդիպման: Yerkir.am-ի դիտարկմանը` հույս ունե՞ք` նախագահը կիջնի, կհանդիպի ձեզ հետ, կանանցից մեկը բորբողքված հայտարարեց. «Փորձվեն չիջնեն, հերիք ա արդեն, ժողովուրդը հո ձեր համար բան չի, տշում եք ստեղից ընդեղ, ինչքա՞ն կարելի է: Հրապարակը փակելու ենք կնիկներով, եթե փորձվի չիջնի. գյուղացիների չափ չկա՞նք»:
Խաբված բնակիչներից մեկն էլ հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է նիստից հետո հանդիպել իրենց հետ: Մեր հարցին` կարծում եք` խոստումը կկատարի՞, կանանք հայտարարեցին` հույսը վերջինն է մեռնում: Ցուցարարներից մեկն էլ հայտարարեց, որ եթե չտան իրենց տները, գնալու են Իշխան Զաքարյանի «ասաբնյակում նստեն»: