Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Այսօր կեսօրին կաթվածահար էր եղել ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքում տեղակայված նախարարություների և պետական մյուս հիմնարկների բնականոն գործունեությունը: Ժամը 11:21-ին անհայտ քաղաքացին ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ առողջապահության նախարարության շենքը: Ահազանգից անմիջապես հետո կազմակերպվել էր կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցներին տարհանումը:
Yerkir.am-ի հետ զրույցում տեղում որոնողական աշխատանքները համակարգողներից մեկը հայտնեց, որ իրենց աշխատակիցները շուրջ մեկ ժամ հետախուզել են տարածքը, սակայն արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:
Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ ահազանգողի ինքնությունը ճշտվել է, կատարվածի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում