Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ֊ի Կենտրոնական կոմիտեի և Հայ Երիտասարդաց Դաշնակցության նախաձեռնությամբԼոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի։
Հավաքվածները հայտարարել են AirdropsforArtsakh ակցիայի մեկնարկի մասին՝ պահանջելով կազմակերպել ապրանքների առաքումը Արցախ օդային ճանապարհով:
Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց միասնական աղոթք է հնչել։ Լոս Անջելեսի հայերը Արցախին պինդ մնալու կոչ են արել ու հորդորել շարունակել պայքարը հանուն ազատության: Հայ Երիտասարդաց Դաշնակցության անդամները կոչով դիմել են միջազգային հանրությյանը՝ պահանջելով թույլ չտալ, որ հայ ժողովուրդը երկրորդ անգամ ցեղասպանվի։
Այնուհետև նրանք երթով շրջել են քաղաքում ՝ «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը», և այլ պաստառներով։
Ակցիան շարունակվել է միչեւ ուշ գիշեր։