Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էկոնոմիկայի նախարարության մասով` Վերահսկիչ պալատի մատնանշած բացթողումներից առաջինը վերաբերել է բազմիցս քննարկված` հանրային բիոզուգարանների հարցին: «Այստեղ ասելիքը հետեւյալն է, որ ՎՊ-ի կողմից արձանագրվել է, թե գնված զուգարանները տեղադրված չեն ու չեն աշխատում: Ես պետք է ասեմ, որ տեղադրված են ու աշխատում են»,- այսօր, վարչապետի հանձնարարականով հանդես գալով ՎՊ հաշվետվության առնչությամբ, լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ ինքը անձամբ 100 միլիոն դրամ չէր տրամադրի այդպիսի զուգարանների` հաշվի առնելով եղած հնարավորությունները, նաեւ նշեց, որ եթե այդ զուգարանները եկամտաբերության իմաստով ենք գնահատում, ապա դրանք եղել են անարդյունավետ:
ՎՊ հաշվետվության մեջ էկոնոմիկայի նախարարությանը վերաբերող հաջորդ մտահոգությունը զբոսաշրջության ծառայությունների հիմնախնդիրների վերաբերյալ էին: Խնդիրն այն է, որ նախարարությունը ստուգումներ չի իրականացրել: Իսկ ստուգումներ չեն իրականացվել, քանի որ, ըստ նախարարի, ստուգումների վերաբերյալ օրենսդրական դաշտ կա ձեւավորված:
«Այսօր ՀՀ կառավարությունը շարժվում է մի ուղղությամբ` ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնել, որի նպատակը տնտեսվարողներին լրացուցիչ անհարմարություններ չպատճառելն է: Համատարած ստուգումները, մենք կարծում ենք, ճիշտ չեն, այլ ռիսկերի հիման վրա հիմնված ստուգումներն են ճիշտ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Երրորդ մտահոգությունը կապված է ՓՄՁ աջակցության ծրագրի հետ. ՎՊ-ն արձանագրել է, որ ծրագիրն անարդյունավետ է, եւ հիմնական պատճառաբանությունն այն է, որ սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրված աջակցության պայմաններում շատ տնտեսվարող սուբյեկտներ փակվել են: Նախարարը պարզաբանեց, որ հնարավոր չէ, որ բոլոր սկսնակ սուբյեկտները աշխատեն ու շահույթ ստանան, միջազգային փորձը վկայում է, որ սկսնակ ձեռնարկությունների մոտ 80 տոկոսը առաջին տարուց հետո փակվում է:
Այստեղ, ըստ Վահրամ Ավանեսյանի, պետք է դատել` նայելով, թե քանի նոր աշխաըտատեղեր են ստեղծվել, ու որքան գումար է դրա համար անհրաժեշտ եղել: Էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ` ՓՄՁ տրված աջակցության շրջանակներում ստեղծվում են միջինը երեք նոր աշխատատեղեր, իսկ յուրաքանչյուր աշխատատեղի համար ծախսվում է միջինը 600-700 հազար դրամ գումար:
ՎՊ-ի հաջորդ անհանգստությունը վերաբերում էր Գյումրին տեխնոպարկի վերածելու ծրագրին: Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե ծրագիրն այսօր անորոշ վիճակում չէ: Ավանեսյանի հավաստմամբ` այսօր ընթացի մեջ է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը: Ծրագրի նպատակն է եղել ստեղծել այդ կենտրոնը` երիտասարդներին վերապատրաստելու համար: Այս պահի դրությամբ` վերապատրաստվել են մոտ 350 երիտասարդ մասնագետներ, իսկ ծրագրով նախատեսվում է վերապատրաստել մինչեւ 10 հազար մասնագետ ու ստեղծել մոտ 8000 աշխատատեղ:
Վահրամ Ավանեսյանի ներկայացմամբ` նախապես եղել է Գյումրին տեխնոքաղաքի վերածելու ծրագիր` 40-50 միլիոն դոլար արժողությամբ, սակայն ճգնաժամի պայմաններում այդ ծրագիրը կասեցվել է, եւ մնացել է միայն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծելու ծրագիրը, որը արդյունավետորեն իրականացվում է: