կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 15:05
Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարը հոռետեսորեն չի տրամադրված տնտեսության անկումների հարցում

Էկոնոմիկայի նախարարը հոռետեսորեն չի տրամադրված տնտեսության անկումների հարցում

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը մտադիր է վերանայել բյուջեով նախատեսված 4,1 տոկոս աճը, պատասխանեց. «Դեռևս ոչ: Իհարկե, դժվարություններ կան` արտաքին ազդեցությունների հետ կապված, և դա սպասելի էր, որովհետև փոփոխություններ եղան արժույթի շուկաներում, նաև բնական եմ համարում, որ արտաքին ազդեցության ներքո եղավ արտահանման կրճատումներ, առևտրատնտեսական հարաբերությունների որոշակի դանդաղում: Բայց շուկաներում ընթանում է գների ճշգրտման պրոցես: Գործարարները ոչ թե ներդրումներ չեն անում, այլ պարզապես սպասում են` մինչև վիճակը կկայունանա Ռուսաստանում ու ԵՄ-ում»:

 

Նա նաև հավելեց, որ այս ամենի հետ մեկտեղ կանխատեսումները այդքան էլ հոռետեսական չեն` տարվա կտրվածքով: «Մենք այսօր այդքան խորը հոռետեսական հիմքեր չունենք, պիտի իրավիճակին նայենք կայունության մակարդակի տեսանկյունից: Եթե համակարգն այնպես կարգավորվի, որ գործարարները կարողանան ռուբլիով գործարքներ իրականացնել, ապա կկարգավորվի ամեն ինչ: Ժամանակ պահանջող գործընթաց է, կարծում եմ` մեկ-երկու ամսվա մեջ ամեն ինչ կկարգավորվի»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը: