կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-02 17:31
Քաղաքական

ՎՊ-ի պատասխանը` քաղաքաշինության նախարարին

ՎՊ-ի պատասխանը` քաղաքաշինության նախարարին

Վերահսկիչ պալատն արձագանքել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի այսօրվա հայտարարություններին: Խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին նախարարը հայտարարել է. «ՎՊ բացահայտումները թեև վերաբերում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է` քաղաքաշինության ոլորտ: Ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե  «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»:

 

Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է.  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, քաղաքաշինությունը Հայաuտանի Հանրապետությունում կենuագործունեության համար բարենպաuտ տարածական միջավայրի uտեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` ա) Հայաuտանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ դրանց բաղկացուցիչ մաuերի uոցիալ-տնտեuական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձեւավորման, տարածքների կայուն զարգացման եւ դրանց նպատակային oգտագործման ուղղությունների եւ գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանuպորտային եւ այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեuման, ծրագրման եւ նախագծման բոլոր տեuակները.

 

բ) շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպեu նաեւ տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.

 

գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական եւ նորմատիվ-տեխնիկական փաuտաթղթերի պահանջներին համապատաuխան: Նշենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլև` քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերվող խախտումներ և թերություններ:

 

Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած «հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին» մտքին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ արդեն երկրորդ տարին է ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը», որը հաստատվել է 23.06.2011 թ 879-Ն ՀՀ կառավարության որոշմամբ:

 

Ավելին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում այժմ քննարկվում է հենց ՎՊ մասնագետների կազմած բավականին խորքային և սկզբունքային նախագիծը: