Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄՒՊ-ը քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրել է հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները.
Արձանագրված դրական զարգացումները
-Երևան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելու և շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 240 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը իրականացրել է վերահսկողություն կառուցվող շինությունների նկատմամբ:
-Նախատեսվում է կրկին շրջանառության մեջ դնել «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
-Ողջունելի է այն, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Պաշտպանի առաջարկությունն ընդունվել է, և, արդյունքում, մշակվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1923-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի ու ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի թիվ 108-Կ համատեղ հրամանի նախագծերը` նշված փաստաթղթերում կիրառվող «բացվածք» արտահայտությունը հանելու համար, ինչը կվերացնի այս հարցի շուրջ առկա տարաբնույթ մեկնաբանությունները: