|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ Ուկրաինայի ՆԳՆ նոր ղեկավար Արսեն Ավակովը ապշեցուցիչ հայտարարություն է արել:
Ըստ կայքի՝ նա, խոսելով հետախուզման մեջ գտնվող Յանուկովիչի հնարավոր երթուղու մասին, նշել է, որ նախկին նախագահը կարող էր ուղևորվել Ադրբեջան կամ Բելառուս: Օգտագործելով այդ փաստը, այն էլ` չհաստատված, կայքը փորձել է ամեն կերպ վարկաբեկել հայազգի պաշտոնյային` նշելով, որ այդ հայտարարությունը նրա առաջին պրովոկացիան է, իսկ այդպիսիք դեռ շատ են լինելու:
Ավելին, կայքը գրում է, որ Հայաստանում թաքնվելու պատճառներն ավելի շատ են: Կայքը հիշեցնում է հայկական կոնյակի մասին, որը հայտնաբերվել էր Յանուկովիչի Միժեգորյայի նստավայրում, և որը, ենթադրաբար նրան է նվիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հետեւաբար գոնե Ծառուկյանին Յանուկովիչի այցը կուրախացներ:
Բացի այդ` կայքը նշում է, որ Հայաստանը Կրեմլի ազդեցության տակ է, և Սարգսյանը ուրախ կլիներ ոչ միայն ապաստան տալ Յանուկովիչին, այլ նաև ծառայի նման վազվզել նրա առաջ` Կրեմլին գոհացնելու համար: