Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կիրակի օրվանից «Շերեմետեւո» օդանավակայանի տարացիկ գոտում է եւ կարող այնտեղ մնալ որքան կամենա: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հայտնել են ուժային կառույցների եւ օդանակայանի անվտանգության ծառայության աղբյուրները:
«Նրա անունով դեռեւս ոչ մի ուղղությամբ որեւէ տոմս չի պատվիրվել: Նա տարանցիկ գոտում է, եւ ոչ ոք չի պատրաստվում նրան այնտեղ արտաքսել: Նա այնտեղ կարող է մնալ այնքան, որքան կամենա»,- ասել են գործակալության աղբյուրները:
Նրանք հավելել են, որ թեեւ ամերիկյան իշխանությւնները չեղյալ են համարել Սնոուդենի անձնագիրը, սակայն խնդիր չի առաջանա, քանի որ տարանցիկ գոտում սահմանապահները եւ Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները չեն աշխատում: «Բացի դրանից` մեր օրենսդրությունը նա չի խախտել, իսկ անձնագրի իսկությունը կարելի է պարզել` միայն հարցում ուղարկելով ամերիկյան կողմին, քանի որ կորած եւ չեղյալ համարված անձնագրերի համաշխարհային բազա գոյություն չունի»,- ասել են ուժային կառույցներում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ չկա հանցագործների կամ կասկածյալների փոխանակման մասին համաձայնագիր, երբեմն երկրից արտաքսումն է գործում, սակայն այդ դեպքում Սոուդենը պետք է խախտած լինի ՌԴ միգրացիոն օրենսդրությունը: