Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդիպեց լրագրողների հետ և ամփոփեց պաշտոնավարման 100 օրերի ընթացքում արված աշխատանքներն ու ներկայացրեց առաջիկա ծրագրերը:
Մեսչյանը նշեց, որ եթե ասի` 170 շինարարության թույլտվություն է տվել, 20-22 կառույցի քանդման որոշում է կայացրել, քաղաքաշինության ոլորտում 4200 գործ է նայվել, ապա այս թվերը շատ բան չեն ասի: Նրա խոսքով` այս ընթացքում հասկացել է` ինչ պետք է արվի և ինչ չարվի:
«Գաղտնիք չէ, որ երկար չեմ մնալու այս պաշտոնում` հաշվի առնելով տարիքս: 2-2.5 տարի կմնամ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն այն, ինչ պլանավորում եմ անել, կյանքի կկոչեմ: Ես մի շարք անելիքներ ունեմ և դրանք կհասցնեմ ավարտին` անկախ ամեն ինչից: Փառք Աստծո, խանգարողներ չկան: Կարևոր չէ, թե ֆեյսբուքչիներն ինչ են գրում, այլ կարևորն այն է, որ ես զգում եմ` երևանցիների կողմից բավականին դրական վերաբերմունք կա այն ամենի հանդեպ, ինչ պետք է արվի»,- ասաց Մեսչյանը:
Հիշեցնենք, որ Մեսչյանը տեղեկացրել էր առաջիկա ծրագրերի մասին` ասելով, որ Աջափնյակում մետրոյի 2 կայարան կկառուցվի, Նորքից կենտրոն ճոպանուղի կգործի: