կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 15:44
Տնտեսական

Սնոուդենը չի եղել Մոսկվայից Հավանա ինքնաթիռում

Սնոուդենը չի եղել Մոսկվայից Հավանա ինքնաթիռում

Ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվում է Կենտրոնական հետախուզական վարչության դավաճան աշխատակից Էդվարդ Սնոուդենը, Մոսկվայից մեկնել է Հավանա. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

 

Գործակալության տվյալների համաձայն` Սնոուդենը գրանցվել է չվերթի համար, սակայն ինքնաթիռ բարձրանալիս նրան ոչ ոք չի տեսել: The Guardian-ի թղթակիցը, վկայակոչելով « Աերոֆլոտ»-ի  ներկայացուցիչներին, հայտնում է, որ Սնոուդենն ինքնաթիռ չի նստել և, հետևաբար, Հավանա չի մեկնել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները խնդրել են ՌԴ-ին արտահանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակցին: Ռուսական կողմը, սակայն, հայտարարել է, որ բավական հիմքեր չունի նման գործողությունների համար: 

 

ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: