Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Հարցին,թե ԱԱԾ-ն ինչո՞ւ էր խուզարկություն իրականացնում, փաստաբանն ասաց. «ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր Կարեն Բեքարյանի տանն իրականացվում խուզարկություն, որի թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ Նշում էին,որ գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ-որ կեղծ էջերով կատարված հրապարակումների»,-ասաց փաստաբանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: