Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօր պետությունը մեր հարկային բեռը մի քանի անգամ ավելացնելով՝ սովորական քաղաքացուն զրկում է արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։ Այն բոլոր քաղաքացիները, որոնք կարող էին իրենց թույլ տալ՝ օգտվել փաստաբանի ծառայություններից՝ պայմանագրային հիմունքներով, ստիպված ողջ հոսքը գնալու է Հանրային պաշտպանի գրասենյակ»։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը՝ նշելով, որ քրեական վարույթներով հատկապես դա շոշափվելու է։
«Այսօր անգամ ձերբակալվածի համար՝ պաշտպանի պարտադիր մասնակցություն է նախատեսված։ Հիմա, եթե անձը ցանկանա պաշտպանի ծառայությունից օգտվել, բայց չկարողանա դա իրեն թույլ տալ, մենք չունենք որևէ ֆիլտր՝ արգելող քաղաքացուն, որ հանրային պաշտպանի գրասենյակից պետությանը պարտավորեցնի՝ իրեն փաստաբան տրամադրելու։ Բնականաբար պետությունը Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով ապահովելու է քաղաքացու պաշտպանության իրավունքը։ Քրեական վարույթներով շատ շոշափելի խնդիր ենք ունենալու։ Ստացվելու է, որ զրկելու ենք քաղաքացուն հնարավորությունից՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու, ստացվելու է, որ պետությունը մի գրպանը վերցնելու է, մյուս գրպանը մուտքագրի, որ կարողանա Հանրային պաշտպանի գրասենյակի բեռը թոթափել»,- ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտը ֆիզիկապես ժամանակ չի ունենալու իրավունքի զարգացման համար, բեռը սարսափելի մեծ է, տուժելու է ՀՀ քաղաքացին։