|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնությունը կարող է անցնել Հայաստանի կամ Ադրբեջանի քաղաքներից մեկում: Նախնական տվյալներով` ԱՊՀ երկրներից, բացի Ռուսաստանից և Ուկրաինայից, մասնակցության հայտ են ներկայացրել նաև Հայաստանը և Ադրբեջանը. հայտնում է regnum.ru-ն:
Ըստ աղբյուրի`Ուկրաինան պատրաստ է հանդիպումների անցկացման համար երկու քաղաք ներկայացնել, եթե Ադրբեջանի կամ Հայաստանի քաղաքները չընտրվեն:
Ինչ վերաբերում է Հայաստանին` երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է առաջիկա հինգ տարների ընթացքում վերակառուցել Երևանի «Հրազդան» մարզադաշտը: Ադրբեջանը նույնպես ցանկանում է ներկայացնել իր մայրաքաղաքը` Բաքուն, որտեղ կվերակառուցի Օլիմպիական մարզադաշտը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր ընդունվել փոխել Եվրոպայի առաջնությունն անցկացնելու ընթացակարգը: Առաջնությունն անցնելու է ոչ թե մեկ կամ երկու պետությունում, այլ միանգամից մի քանի պետությունների քաղաքներում: Եվրո-2020-ի խաղերը կարող են ընդունել Մոսկվայի, Բեռլինի, Մադրիդի, Լիսաբոնի, Հռոմի, Լոնդոնի, Ամստերդամի, Զագրեբի, Աթենքի, Բազելի, Փարիզի և Բրյուսելի մարզադաշտերը: