Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը, հանդես եկել ելույթով:
Վերջին 15 տարիներին, իր ելույթում ասել է Արցախի նախագահը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվել են տասնյակ միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր: Նա նշել է, որ մեկ տարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը Շուշիի վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Արցախի նախագահը տեղեկացրել է, որ Շուշիում արդեն իսկ սկսված են վերականգնողական աշխատանքները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի կարևորագույն խնդիրներից է նաև խմելու ջրի հարցը, որն ունի և քաղաքական, և տնտեսական, և սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: «Մեր բնակչությունն առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելու ջրի իր նվազագույն կարիքները հոգալու գործում: Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղերում զգացվում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները: Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում եւ մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս»,- ասել է Բակո Սահակյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ Արցախը կկարողանա ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` հպարտություն ներշնչելով բոլոր հայերին աշխարհի տարբեր ծայրերում: