Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված` «Ազգային դրամի 20 տարին» հուշադրամ:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են:
Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» և «20 YEARS OF NATIONAL CURRENCY» մակագրությունները:
Հուշադրամի բնութագիրն է` անվանական արժեքը`1000 դրամ, մետաղը և հարգը արծաթ` 9990 հարգի, քաշը`31,1 գ, տրամագիծը` 38,0 մմ, դրամաշուրթը` հարթ, համարակալված, տպաքանակը` 500 հատ:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: